Ադրբեջանական հայտնի տելեգրամյան ալիքներից մեկը մի շատ ուշագրավ հոդված է գրել,որի մի հատվածը դնում եմ այստեղ.
"Մյունխենում նախագահ Ալիևի առանցքային հայտարարություններից մեկն այն է, որ Զանգեզուրի միջանցքի երկու ծայրերում պետք է լինեն անցակետեր ։ Կարելի է համարել, որ արտատարածքային Զանգեզուրի միջանցքի գաղափարն այլևս Ադրբեջանի օրակարգում չէ ։
Հավանականություն կա, որ արտատարածքային լինելը Ադրբեջանի համար նախկինի պես կարևոր է, սակայն Ադրբեջանը որոշել է նվազեցնել ներգրավվածությունը Բաքվի համար արտաքին քաղաքականության մեջ "թունավոր" այդ ասպեկտում։ Եթե Ռուսաստանին պետք է արտատարածքային միջանցք, ապա նա պետք է ինքը լուծի հայերի հետ հարցը, բայց ոչ ադրբեջանցիների հաշվին ։ Ինչպես արդեն նշել ենք նախորդ հրապարակումներում, Ադրբեջանի համար կարևոր է լինել տարածաշրջանային գործընթացների շահառու, այլ ոչ թե դրանց իրականացման գործիք ։
Շուտով, Մարիա Զախարովայի և այլ "խոսող գլուխների" արձագանքների, մենք կիմանանք, թե որքան կտրուկ կարձագանքի Մոսկվան անցակետի թեմային":
Հ.Գ.Ժամանակին,երբ մենք պնդում էինք,որ "Զանգեզուրի միջանցքի" իրական շահառուն Ռուսաստանն է,շատ քչերն էին հավատում դրան։ Հիմա, արդեն ադրբեջանցիներն են խոստովանում ու ռուսներին ուղիղ տեքստով ասում`"ձեզ միջանցք ա պետք`դուք էլ գնացեք ու ստացեք,իզուր միջազգային հանրությանը մի կապեք մեր ջանին"։
Ահա այսպիսինն է Հայաստանի միակ ու անկրկնելի "բարեկամը":
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել