Tert.am-ը գրում է.

ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը ելույթ է ունեցել Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի սոցիալական, զբաղվածության, կրթության, մշակույթի և քաղաքացիական հասարակության հարցերով կոմիտեի նիստում:

Ելույթը՝ ստորև.

«Տիկի’ն նախագահող, հավատացեք, որ սոցիալական խնդիրները չունեն ազգություն կամ տարածքային ծագում: Խորին հարգանքով այլ հակամարտություններից բոլոր տուժածների իրավունքների նկատմամբ այդ համատեքստում Լեռնային Ղարաբաղում ապրող մարդիկ ևս ունեն իրենց իրավունքների հանդեպ հարգանքի դրսևորման իրավունք։

Նախ ցանկանում եմ արձագանքել ադրբեջանական պատվիրակության հայտարարությանը։ Մենք միակը չենք, ով հայտարարում է Լաչինի միջանցքի շրջափակված լինելու մասին։ Այդ մասին է հայտարարում Եվրոպական պառլամենտը, նույնն են հայտարարում ԵԽԽՎ պաշտոնյաների ճնշող մեծամասնությունը և այլ միջազգային կառույցներ։ Այնպես որ, երբ դուք մեղադրում եք մեզ ճշմարտությունը չասելու մեջ, զուգահեռաբար ճշմարտությունը չասելու մեջ եք մեղադրում նաև Եվրոպական պառլամենտը և այլ միջազգային կազմակերպություններին։

Այս գործելաոճի մեջ որևէ բան զարմանալի կամ առանձնահատուկ չէ. տարիներ շարունակ Ադրբեջանի դիվանագիտության ձեռագիրն է եղել պատանդներ պահելը։ Մի քանի տարի առաջ տեղի ունեցած պատերազմից մինչև օրս Բաքուն որպես պատանդ դեռևս պահում է 30-ից ավելի հայ ռազմագերիների, և ես ներկայացնում եմ միայն պաշտոնական թվերը, իսկ այժմ մենք ականատեսն ենք, թե ինչպես են Արցախում պատանդառել 120.000 մարդկանց՝ Ադրբեջանի համար դիվանագիտական կռվաններ ստեղծելու նպատակով։ Սա է իրենց դիվանագիտության ոճը։

Հաջորդ կետը, որով ցանկանում եմ կիսվել, վերաբերում է Բաքու փորձագետի այցին։ Ես իրապես զարմացած եմ, քանի որ տարիներ շարունակ մարդկանց, ում ազգանունն ավարտվում էր «յան»-ով, անկախ նրանից, թե որ երկրի անձնագիրն ունեին՝ լիներ ԱՄՆ-ի, Ռուսաստանի, թե եվրոպական, արգելված էր այցելել Ադրբեջան, և այս փաստն ապացուցող բազմաթիվ դեպքեր կան։

Ցանկանում եմ պարզաբանել և միաժամանակ կրկնել իմ միջազգային գործընկերների համար՝ Լեռնային Ղարաբաղում Հայաստանի զորքեր չկան, և դրա մասին հայտարարվել է բազմիցս։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել