Starnews.am-ը գրում է.

Մեկ տարի առաջ այս օրը հայկական ողջ էստրադան և ոչ միայն, սգում էր Արթուր Գրիգորյանի մահը: Նա սիրված էր բոլորի կողմից և չկար մարդ, ով անտարբեր անցներ: Հայկական շոու բիզնեսի ներկայացուցիչները երեխայի նման լաց էին լինում:

Երգահանի մահից մեկ տարի անց նրա հարսը՝ Անին, ով նաեւ Արփի Գաբրիելյանի քույրն է,  մահից հետո առաջին անգամ հրապարակում է արել:

Նա ինստագրամյան էջի սթորի բաժնում հրապարակել է իր դստեր եւ Արթուր Գրիգորյանի լուսանկարը: Լուսանկարին կից գրել է`«Հավերժ»:

Նշենք, որ ըստ տեղեկությունների՝ սիրված երգահանը կոկորդի քաղցկեղ ուներ, իսկ մահից առաջ նրա վիճակը վատացել էր, և նա տեղափոխվել էր Նաիրի բժշկական կենտրոն:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել