Tert.am-ը գրում է.

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը չի գնա պետական պարտքը մեծացնելու առանց պետական ծախսերի բարեփոխման։

Այս մասին հայտարարել է Ներկայացուցիչների պալատի խոսնակ Քևին Մաքքարթին։

«Ես շատ պարզ կասեմ՝ մենք չենք թույլատրի պետական պարտքի աճը առանց ծախսերի բարեփոխման: Ի վերջո, կլինի ծախսերի բարեփոխում»,- ասել է նա:

Մաքքարթին ընդգծել է, որ պետական պարտքի ավելացումը պետք է ուղեկցվի «վարքագծի փոփոխությամբ»՝ կապված բյուջետային ծախսերի հետ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել