Tert.am-ը գրում է․

Նախիջևանում վերաբացվել է Ադրբեջանի և Թուրքիայի միջև ցամաքային սահմանը, հայտնում է Trend-ը:

Այսօրվանից Նախիջևանի Ինքնավար Հանրապետության «Սադարակ» մաքսակետով թույլատրվում է անհատական մեքենաների երթևեկությունը։

Միաժամանակ Նախիջևանում գրանցված անձինք կարող են իրենց մեքենայով հատել սահմանը։ Ներկայումս գործում է ավտոբուսների արգելքը։

Կորոնավիրուսի համավարակի ժամանակ Ադրբեջանի ցամաքային սահմանները փակ էին բոլոր հարևան երկրների համար։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել