Tert.am-ը գրում է.

«GALLUP International Association»-ի Հայաստանում լիիրավ անդամ Էմ Փի ՋԻ ՍՊԸ տնօրեն Արամ Նավասարդյանը մամուլի ասուլիսի ժամանակ ներկայացրեց  մի շարք հարցերի վերաբերյալ արված «Բյուրեղացում» խորագրով  Լաչինի միջանցքի արգելափակման վերաբերյալ հետազոտության արդյունքները։

Հետազոտության ժամանակ արված առաջին հարցին՝ ո՞վ կամ ովքե՞ր են մեղավոր Լաչինի միջանցքի արգելափակման համար, 42․5%-ը նշել է Ադրբեջանի իշխանությունները, 30%-ը նշել է Ռուսաստանի իշխանությունները, 29% –ը՝ ՀՀ իշխանություններ, 17․2%-ը՝ Թուրքիայի իշխանությունները, 12%-ը՝ ռուս խաղաղապահները, 9․8%-ը՝ բոլոր պետությունները, 8․3%-ը՝ Արցախի իշխանությունները,  4․5%-ը դժվարացել է պատասխանել այդ հարցին։

Հաջորդ հարցը եղել է հետևյալը՝ գնահատել Արցախի իշխանությունների գործունեությունը ստեղծված իրավիճակում,  մասնավորապես նշված էր Արայիկ Հարությունյանի ու Ռուբեն Վարդանյանի անունները։ Արայիկ Հարությունյանը 5 բալային սանդղակում ստացել է  2․2 բալ, Ռուբեն Վարդանյանը՝ 3․7։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել