Tert.am-ը գրում է.

Ֆրանսիայի մի շարք շրջաններում շարունակվում են իշխանությունների կենսաթոշակային բարեփոխումների դեմ գործադուլները. դրանք, մասնավորապես, տեղի են ունենում մի քանի ընկերությունների նավթավերամշակման գործարաններում։

Ցուցարարները դեմ են կենսաթոշակային տարիքի բարձրացմանը. այս մասին հայտնում է տեղական Echos թերթը։

Ըստ հրապարակման՝ TotalEnergies նավթային ընկերությունը 100%-անոց գործադուլ է հայտարարել Ֆլանդրիայի պահեստներից մեկում։ Բացի այդ, Նորմանդիայի խոշորագույն նավթավերամշակման գործարանում աշխատակիցների 80%-ը հայտնել է գործադուլին մասնակցելու մասին: Գործադուլ է հայտարարել նաև La Med կենսավերամշակման գործարանի աշխատողների 60%-ը։ Donges նավթավերամշակման գործարանում աշխատուժի 50%-ը գործադուլ է հայտարարել, որին միացել է Grandpuits նավթային գործարանի աշխատակիցների 30%-ը։

Հունվարի 19-ին Ֆրանսիայում բողոքի զանգվածային ցույցեր են սկսվել կենսաթոշակային բարեփոխումների դեմ։ Ըստ երկրի ՆԳՆ կանխատեսումների՝ համազգային գործադուլին կմասնակցի 600-ից 800 հազար մարդ։ Ավելի քան 10 հազար ոստիկան հետևում է կարգուկանոնի պահպանմանը Ֆրանսիայի խոշոր քաղաքներում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել