ՆԳՆ փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի պետի տեղակալը դեպքի օրը Հանրային հեռուստաընկերության եթերում նշում է, որ 14 զինծառայողի մարմինները գտել են իրենց մահճակալներին՝ պառկած:
Դեպքի վայրում եղած և փրկված զինծառայող Գարուշն այսօր հրապարակային հայտնել է, որ, երբ արթնացել է, չի տեսել պառկած մարդ, ավելին՝ բոլորն անկանոն շարժվում էին:
Հարց է առաջանում, թե ինչու են Նիկոլից մինչև փրկարար ծառայության պետի տեղակալ ակնհայտ հորինվածքներ պատմում, որոնք այն աստիճան ոչ սինխրոն են, որ ակնհայտորեն ստահոդ են թվում:
Շուտափույթ ապաքինում Գարուշին:
Ես մեծապես հույս ունեմ, որ բուժում ստացող մնացած տղաներն արագորեն կապաքինվեն, ու վերջապես պատասխան կտրվի բոլոր կարևոր հարցադրումներին:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել