Tert.am-ը գրում է.

Ադրբեջանի թենիսի ֆեդերացիան (ATF) բողոք է հղել Թենիսի միջազգային ֆեդերացիային (ITF)՝ պահանջելով պատժել ռուսաստանաբնակ հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովին, որն Ավստրալիայի բաց առաջնությունում հանդիպումներից հետո հրապարակավ աջակցություն էր հայտնել Բաքվի կողմից ավելի քան մեկ ամիս շրջափակման մեջ գտնվող Արցախին։

Ինչպես հիշեցնում է rsport.ria.ru-ն, հայկական արմատներ ունեցող Խաչանովը չորրորդ տուրում ճապոնացի Յոսիհիտո Նիշիոկային (6:0, 6:0, 7:6 (7:4)) հաղթելուց հետո հեռուստատեսային տեսախցիկի էկրանին գրություն էր թողել.«Շարունակիր հավատալ մինչև վերջ, Արցա՛խ, ամո՛ւր մնա»:

Նաև մարզիկն Ավստրալիայի բաց առաջնության երրորդ շրջանում ամերիկացի Ֆրենսիս Տիաֆոյին հաղթելուց հետո տեսախցիկի վրա հաղորդագրություն էր թողել՝ «Արցա՛խ, դիմացի՛ր»։

Ադրբեջանի թենիսի ֆեդերացիան դատապարտել է տեղի ունեցածը և Խաչանովի գործողությունները համարել «անընդունելի սադրանք՝ ուղղված Ադրբեջանի դեմ»։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել