Tert.am-ը գրում է.

Իրանի խորհրդարանի նախագահը նախազգուշացրել է ԵՄ երկրներին Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը «սև ցուցակում» ներառելու վերաբերյալ՝ հայտարարելով, որ իրադարձությունների նման զարգացման դեպքում, Իրանը ԵՄ երկրների հետ կվարվի որպես ահաբեկչական խմբավորումների: Այս մասին գրում է Mehr գործակալությունը:

Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղերի Ղալիբաֆը մատնանշել է եվրոպական երկրների վերջին փորձը՝ ԻՀՊԿ-ն որպես ահաբեկչական կազմակերպություն սև ցուցակում ներառելու փորձը և ասել, որ «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը  պաշտոնական ռազմական հաստատություն է Իսլամական Հանրապետությունում և հայտնի հակաահաբեկչական կազմակերպություն աշխարհում:

Հետևաբար, եթե Եվրամիությունը չխուսափի սխալ հաշվարկից, ապա ցույց կտա, որ իր պաշտոնական քաղաքականության շրջանակում աջակցում է ահաբեկչությանը»։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել