Tert.am-ը գրում է.

Հունվարին Twitter սոցկայքը կներդնի օգտահաշվի արգելափակման կամ դրա ստվերային արգելքի (shadowban՝ հրապարակումների տեսանելիության սահմանափակում) պատճառը ցուցադրելու գործառույթ, հայտնել  է սոցցանցի սեփականատեր, գործարար Իլոն Մասկը։

Նա այս մասին հայտնել է՝ պատասխանելով հետևորդների բազմաթիվ հարցին առ այն, թե ինչու է արգելափակվել ավելի քան 160 հազար բաժանորդ ունեցող թուրք կրիպտովերլուծաբանի օգտահաշիվը:

«Ես կիմանամ (օգտահաշվի արգելափակման պատճառների մասին)։ Մենք իսկապես պետք է գործարկենք մի գործառույթ, որը ցույց կտա, թե ինչու է օգտահաշիվը կասեցվել կամ ստվերային արգելքի ենթարկվել: Գործառույթը կհայտնվի հունվարին»,- ի պատասխան գրել է նա։

Այժմ, երբ օգտահաշիվը կասեցվում է, հայտնվում է հաղորդագրություն այն մասին, որ այն կասեցված է, և բացատրություն, որ Twitter-ը նման միջոցներ է ձեռնարկում, եթե օգտատերը խախտել է սոցցանցի կանոնները։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել