Lurer.com-ը գրում է.

Երգիչ Ֆիլիպ Կիրկորովը mk.ru-ին տված հարցազրույցում ասել է, որ Ալլա Պուգաչովայի հետ հարաբերություններում «լավ դպրոց» է անցել։

Կիրկորովի խոսքով՝ ժամանակին Պուգաչովան իրեն շատ խորհուրդներ ու ուղղորդումներ է տվել։ Այնուամենայնիվ, նա մտապահել է մեկն ամբողջ կյանքում և այն փոխանցել ուրիշներին: «Նա ինձ շատ խորհուրդներ և ուղղորդումներ է տվել ժամանակին: Մի անգամ ասաց. «Գումար է պետք այնքան, որ քեզ նվաստացած չզգաս», — կիսվել է երաժիշտը։

Կիրկորովն ու Պուգաչովան ամուսնացած են եղել 9 տարի։ Ամուսնալուծության պատճառը հայտնի չէ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել