Tert.am Life-ը գրում է.

Հանրապետության հրապարակում դեկտեմբերի 31–ին կայանալիք համերգի համար Երեևանի քաղաքապետարանի բյուջեից հատկացվել է 70 մլն 960 հազար դրամ։ Tert.am Life-ի հետ զրույցում Երեւանի քաղաքապետարանի լրատվության վարչության պետ Լևոն Սարդարյանը հաստատեց և մանրամասնեց համերգի ձևաչափն ու բյուջեն:

«Ծրագրի գեղարվեստական մասը մշակվել է քննարկումների արդյունքում՝ հաշվի առնելով ծրագրի թեմատիկ ուղղվածությունը, մասնակից-կատարողների երկացանկը, ժանրային բազմազանության ապահովման անհրաժեշտությունը, տոնի խորհուրդը և այլն: Համերգային ծրագրի իրականացման համար (որն իր մեջ ներառում է տեխնիկական սպասարկումը, բեմական կոնստրուկցիանեի, լուսային և ձայնային տեխնիկայի ապահովման, հրավառության կազմակերպման, նկարահանման և այլ աշխատանքներն ու ծառայությունները) հատկացվել է ընդհանուր առմամբ 70 մլն 960 հազար ՀՀ դրամ»,- ասաց Լևոն Սարդարյանը: 

Նշենք՝ դեկտեմբերի 31–ին, ժամը 23:00-ին Հանրապետության հրապարակում կայանալիք համերգին կերգեն Գարիկ եւ Սոնա, Բամբիռ, Gorgeouz beats խմբերն ու DJ Սերժոն, Ա Չիլլան։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել