Ադրբեջանն ու Թուրքիան ակտիվացրել են «միջանցքի» պարտադրմանը միտված քայլերը
Բաքվի վարչակարգի կողմից դեկտեմբերի 3-ին Գորիս-Ստեփանակերտ ճանապարհի արգելափակման սադրանքը, Ադրբեջան-Իրան սահմանին մեկնարկած թուրք-ադրբեջանական զորավարժությունները, Ադրբեջան-Ռուսաստան բարձր մակարդակի ակտիվ բանակցությունները պետք է դիտարկել մեկ ընդհանուր հարթությունում։
Այն ուղիղ կերպով վերաբերվում է «Զանգեզուրի միջանցք» ադրբեջանաթուրքական ծրագրի իրականացմանը և դրա հետ կապված «խոչընդոտների» հարթմանը։
Ընդ որում, «միջանցքի ծրագրի» հետ առնչվող դերակատարներից յուրաքանչյուրին թյուրքերը համապատասխան ուղերձ են հղում.
1.Հայկական կողմերին՝ Լաչինի միջանցքի փակման և Արցախի շրջափակման սպառնալիք։
2. Իրանին՝ համաթյուրքական ծրագրերի իրականացմանը խոչընդոտելու դեպքում թուրք-ադրբեջանական համատեղ պատասխան։
3.Ռուսաստանին՝ «միջանցքի» հայկական հատվածում Մոսկվայի կարևոր դերակատարում, բացի այդ՝ նաև Ռուսաստանի շահերից բխող բազմաշերտ համագործակցության տարբեր հնարավորություններ՝ հատկապես աշխարհաքաղաքական բարդ իրողությունների պայմաններում։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել