Lurer.com-ը գրում է.

Չինաստանում սնանկացած միլիոնատերը փողոցում նրբերշիկ է վաճառում՝ պարտքերը փակելու համար, գրում է Oddity Central-ը։ Տղամարդու խոսքով՝ ինքը 6,4 միլիոն դոլարի պարտք ունի։

Չինաստանի Հանչժոու քաղաքի ռեստորանատոր Թան Ցզյանը համարվում էր ամբողջ Չժեցզյան նահանգի ամենահաջողակ գործարարներից մեկը։ Տղամարդը ուներ մի քանի հաստատություն և մեծ հարստություն էր դիզել, սակայն սնանկացավ՝ ներդրումներ կատարելով այլ ոլորտում: Արդյունքում գործարարը սնանկացել է եւ 6 մլն դոլարի պարտք ունի։

Պարտքը փակելու համար Թանը փողոցում սկսել է նրբերշիկ վաճառել։ Բացի այդ, տղամարդը վաճառել է իր բոլոր ռեստորանները, տներն ու մեքենաները՝ իրեն սնանկ հայտարարելով։

«Մեզնից յուրաքանչյուրն ապրում է դժվար կյանքով և բախվում է բազմաթիվ դժվարությունների, բայց պետք է պահպանենք անպարտելիության ոգին», - ասել է նախկին միլիոնատերը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել