Lurer.com-ը գրում է.
ԱՄՆ-ում բնակություն հաստատած ռեփեր Սուպեր Սաքոն և իր նշանածը՝ Lolarim-ը կարծես թե բաժանվել են: Նրանք հեռացրել են ինստագրամյան իրենց էջերում տեղադրած համատեղ լուսանկարները: Նշենք, որ զույգը նշանվել էր սեպտեմբերին: Նրանք իրենց էջերում պարբերաբար լուսանկարներ էին հրապարակում և սիրո խոստովանություններ անում:
Հիշեցնենք, որ Սուպեր Սաքոն և իր նախկին կինը երկարատև ամուսնությունից հետո վերջերս բաժանվել էին: Նրանք ունեն երկու երեխա:
Նյութի աղբյուր՝ https://lurer.com/?p=491430&l=am
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել