168.am-ը գրում է․

Շիրակի մարզի Պեմզաշեն գյուղում այսօր վերջին հրաժեշտը տվեցին բնակարանում սպանված վիճակում հայտնաբերված 31-ամյա Զարինե Մելիքսեթյանին և նրա մանկահասակ երեխաներին՝ 12-ամյա դստերը և 8-ամյա որդուն:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Շիրակի մարզի Պեմզաշեն գյուղում առանձնապես ծանր հանցագործություն էր կատարվել։

Ժամը 12:28-ին Արթիկի հրշեջ-փրկարարական ծառայությունից ոստիկանություն հաղորդում էր ստացվել, որ Պեմզաշենի դպրոցի դիմացի տան դուռը փակ է: Հրշեջ-փրկարարները բացել էին դուռը և ննջասենյակում հայտնաբերել էին 31-ամյա Զարինե Մելիքսեթյանի, նրա 12-ամյա դստեր և 8-ամյա որդու դիերը՝ կտրած-ծակած վնասվածքներով։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել