Ազատ ոճի ըմբիշ, Մ23 տարեկանների աշխարհի կրկնակի չեմպիոն, Եվրոպայի կրկնակի չեմպիոն, աշխարհի կրկնակի բրոնզե մեդալակիր Արսեն Հարությունյանն այսօր ամուսնանում է:

Հիշեցնենք՝ երիտասարդ ըմբիշի հարսանեկան արարողությունը նախատեսված էր սեպտեմբերի 28-ին, սակայն երկրում տիրող պատերազմական իրավիճակից ելնելով Արսենը հայտնել էր, որ հետաձգվում է հարսանիքը:

Արսենը ըմբշամարտի Մ23 տարեկանների աշխարհի առաջնությունից, որտեղ հռչակվել էր չեմպիոն, վերադարձել է 2 օր առաջ:

 

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել