Ledynews.am-ը գրում է.

Նրանք, ովքեր միշտ երազել են փարթամ ու երկար վարսերի մասին, իսկ փոխարենը ստացել են ճյուղավորված, առանց փայլի և ճոխության մազեր, կարող են օգտվել մասնագետների խորհուրդներից, որոնք նախատեսված են Ձեր մազերը նախ վերականգնելու, իսկ հետո միայն ավելի առողջացնելու և փարթամացնելու համար:

Ազատություն տվեք մազերին. մազերը հաճախ արձակած պահեք: Սա, իհարկե, այնքան էլ հաճելի չէ ամռանը, բայց հիշեք, որ յուրաքանչյուր ձգում, դեֆորմացիա շատ վատ ազդեցություն է թողնում մազերի որակի և աճի վրա:

Ճիշտ միջոցներ. ընտրեք այնպիսի խնամք, որը համապատասխանում է Ձեր մազերի առանձնահատկություններին: Ձեռք բերեք շամպուն, բալզամ և դիմակ նույն շարքից: Մի փնտրեք մ սուպերմարկետներում, նախընտրեք դեղատանը վաճառվող միջոցները:

Ձեր օգնական դիմակը. ինչքան էլ թանկարժեք շամպուն գնեք, սուպերարդյունքի մի սպասեք: Շամպունի գլխավոր դերը մաքրումն է: Իսկ այ մազերին ուժ հաղորդելու համար օգտագործեք դիմակներ: Փայլի և խոնավացման համար շաբաթը մեկ անգամ յուղային դիմակներ դրեք՝ ձիթապտղի ձեթից: Վերականգնման և աճի համար խմորիչով, վիտամին A-ով և E-ով, ալոեի թուրմով դիմակներ դրեք: Միանգամից հիանալի արդյունքի մի սպասեք, օգտագործեք երկարատև: Հրաժարվել հաճախակի ներկումից կամ օգտագործեք ինչքան հնարավոր է բնական ներկեր:

Մոռացեք վարսահարդարիչի մասին. վարսահարդարիչներն ու արդուկները ապահովում են մեզ գեղեցիկ սանրվածք, սակայն վնասում և չորացնում են մազերը: Մազերի առողջության համար գոնե ժամանակավորապես հրաժարվեք դրանց օգտագործումից: Սովորություն դարձրեք գլուխը լվանալ երեկոյան, երբ ժամանակ կա թողնելու, որպեսզի մազերը բնական ճանապարհով չորանան: Լվացած մազերը պետք է 15-20 րոպե սրբիչի մեջ պահել, որպեսզի դուրս գա ավելորդ խոնավությունը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել