Armsport.am-ը գրում է․
Ֆրանսիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Թիերի Անրին կարծում է, որ Մադրիդի «Ռեալի» նախկին մարզիչ Զինեդին Զիդանը չի համաձայնի գլխավորել Թուրինի «Յուվենտուսը»։
Ավելի վաղ 50-ամյա մասնագետն ակնարկել էր, որ շուտով կվերադառնա մարզչական աշխատանքի։
«Զիդանը հաղթել է Չեմպիոնների լիգան: Նա ապացուցել է, որ կարող է գլխավորել այնպիսի մեծ ակումբ, ինչպիսին, օրինակ, «Յուվենտուսն» է և հաղթել նրանց հետ։ Բայց չեմ կարծում, որ նա կհամաձայնի մարզել «Յուվենտուսը»:
Նա սպասում է միայն մեկ առաջարկի՝ Ֆրանսիայի հավաքականից։ Նա «Ռեալի» հետ երեք Չեմպիոնների լիգա է հաղթել։ Ինչո՞ւ աշխատել այլ ակումբների հետ, երբ նա կարող է ազգային թիմ ունենալ: Եթե ես նրա տեղը լինեի, այդպես կանեի»,- ասել է Անրին CBS Sports-ի եթերում:
Զիդանը երկրորդ անգամ «Ռեալի» գլխավոր մարզչի պաշտոնից հեռացավ 2021 թվականի մայիսին։ Ակումբի հետ նա երեք անգամ հաղթել է Չեմպիոնների լիգան որպես մարզիչ։ Նա նաև Լա Լիգայի երկու տիտղոս է նվաճել։