ArmLur.am-ը գրում է․

ArmLur.am-ի տեղեկությունների համաձյան` իրավապահների տեսադաշտում է հայտնվել նաեւ դատավոր Արուսյակ Ալեքսանյանի օգնականը: Ըստ լուրերի՝ ԱԱԾ-Ն ձերբակալել է նաեւ կալանավորված դատավորի օգնականին: Իսկ, թե ինչու կներկայացննեք մի փոքր ուշ:

Ի դեպ նկատենք, որ քիչ առաջ անգամ ահազանգ հնչեցրեց դատավորների միությունը՝ հայտնելով.«ՀՀ դատավորների միությունը հետևում է վերջին օրերին դատավորների նկատմամբ քրեական հետապնդման հարուցմանը նախորդած ու ընթացիկ գործընթացներին։

Ապացույցների ձեռք բերման գործընթացում կամ վարույթի շրջանակում նվազ մտահոգիչ չէ նաև դատական ծառայողների (օգնական, գործավար) նկատմամբ կիրառվող հետապնդումներն ու հարկադրանքի միջոցները։

Օրինականության պահպանման հորդորով, հետևելով հետագա զարգացումներին, անհրաժեշտության դեպքում հանդես կգանք համապատասխան հայտարարությամբ»:

Հիշեցնենք, որ այսօր կալանավորվեց նաև դատավոր Արուսյակ Ալեքսանյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել