Հոկտեմբեր ամսվա ընթացքում Ադրբեջանը երկրորդ անգամ հրապարակել է տեսանյութ, որտեղ խոշտանգելով սպանել են հայ ռազմագերիներին: Հոկտեմբերի 2-ին տարածված տեսանյութը եղել է Իշխանասարի Հովազ 1 դիրքում, իսկ վերջինը՝ Վերին Շորժայում:

Թեմայի շուրջ «ԳԱԼԱ»-ն զրուցել է ՄԻԵԴ-ում հայ գերիների շահերի ներկայացուցիչ, իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանի հետ:

«Տեսանյութում ակնհայտ երևում է երեք զինծառայող, զինծառայողները նույնականացված են, նրանք հաստատված գերիների ցանկում չեն եղել: Տեսանյութի երկու ռազմագերու մասով ունենք ապացույցներ, որ նրանց գնդակահարել են: Միջադեպը եղել է Վերին Շորժայի դիրքերից մեկի բունկերում, և այդ հանցագործությանը ներգրավված է ադրբեջանական «Յաշմա» հատուկ ջոկատը»,- հայտնեց Սիրանուշ Սահակյանը:
ՄԻԵԴ-ում հայ գերիների շահերի ներկայացուցչի փոխանցմամբ՝ Ադրբեջանի հրապարակած երկու տեսանյութերի տվյալներով սպանվել է տասներկու հայ ռազմագերի:

«Սեպտեմբերի 13-ին սկսված մարտական գործողությունների հետևանքով, մեր փաստահավաք խմբի տվյալներով, կրկնակի գերեվարման դեպքեր են եղել, բայց Ադրբեջանը հաստատում է 17 գերեվարման դեպքերը, բայց առնվազն նրանց թիվը շուրջ 35 է եղել: Սեպտեմբերյան դեպքերի ժամանակ գերիների մեծ մասը գնդակահարվել է, և մենք ունենք ապացույցներ, իսկ մյուսների դեպքում հանգամանքները ուսումնասիրվում են:

Վերջին միջադեպով ողջ գերիները հայրենադարձվել են, կան նաև բռնի անհետացածներ… մենք չենք կարող վստահ լինել, որ նրանք դեռևս ողջ են: Մենք այդ ամբողջ ինֆորմացիան ներկայացնում ենք միջազգային ոչ կառավարական կազմակերպություններին, միջազգային լրագրողներին, մարդու իրավունքներով զբաղվող կառույցներին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել