Ինչպես վերջին 300 տարում,այնպես էլ հիմա գլոբալ երևույթները կրկնվում են։
Ռուսաստանն իր ներկայիս դրածոյին կհանի Մեղրու միջանցքի հանձնումից հետո(Արցախն արդեն հանձնել է ),իսկ մինչ այդ ստեղի ագենտուռան ընդամենը իշխափոխության իմիտացիաներ կստեղծի։
Փոխարենը մեկ ուրիշ դրածոյի կնշանակի,որից անմիջապես հետո կրակոցները կդադարեն և մարդկանց կհրամցնեն,որ էլի ռուսը եկավ մեզ փրկեց,ռուսի շնորհիվ պատերազմը դադարեց, այլեւս զոհեր ու տարածքային կորուստներ չունենք,թուրքերի կողմից իշխանության բերված նիկոլի պատճառով Մեղրին կորցրինք...
Այսպես , ռուս-թուրքական դաշինքը ևս մեկ օպերացիա բարեհաջող ավարտին կհասցնի Հայաստանի հաշվին։
Մի քանի տասնամյակ անց էլ ռուսի նոր դրածոյի արձանը ամենուրեք կտեղադրվի ու դպրոցում սաղի ուղեղը կլցնեն նրա հերոսական կերպարի մասին լեգենդներով,թե ինչպես եկավ ու մեզ բնաջնջումից փրկեց ռուսների օգնությամբ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել