Հողերը հանձնած կապիտուլյանտը Վլադիվոստոկում ասել է, իբրև 2018թ. զինվորականներին զգուշացրել էր, որ «ով բանակից մի կոպեկ գողացել է, իր անձնական թշնամին է»: Իրականում լավ բան է ասել, բայց քանի որ Նիկոլը հանրահռչակ խաբեբա է, չեմ հավատում, որ նա այդ սկզբունքն է կիրառել բանակի նկատմամբ: Այսօր էլ ռազմա-պաշտպանական ոլորտներում տիրող կոռուպցիոն թեմաների մասին զայրացնող շշուկներ են պտտվում: Բայց դրա մասին կխոսենք այլ առիթով:
Քանի որ պոպուլիստ հայրենադավն իր անձնական թշնամին է համարում բանակի դեմ հանցանք գործողներին, ապա հարկ եմ համարում նշել հետևյալը. բոլոր նրանք, ում ռազմա-քաղաքական պաշտոնավարման ընթացքում, Արցախի բուն տարածքները հանձնվել են թշնամուն` անձամբ իմ և շատերի համար ցկյանս անձնական թշնամիներ են: Այդ ցուցակը գլխավորում է 2018-22թթ. վարչապետի պաշտոնը զբաղեցրած անձը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել