Armsport.am-ը գրում է.

«Չելսին» և «Դինամոն» համաձայնության են հասել մոսկովյան ակումբի կիսապաշտպան Արսեն Զախարյանի տեղափոխության հարցում։

Այսօր «Դինամոն» հայտարարություն էր տարածել, որ մի շարք խնդիրների պատճառով տրանսֆերը չի կարող կայանալ և ֆուտբոլիստը չի հեռանա թիմից։

Այնուամենայնիվ, The Times-ը հայտնում է, որ կողմերը համաձայնության են հասել, իսկ տրանսֆերի գումարը փոխանցելու հետ կապված խնդիրները կարող են լուծվել մեկ շաբաթվա ընթացքում։

Եթե փոխանցման հետ կապված խնդիրները չհարթվեն, ապա այն կարող է իրականացվել 3-րդ բանկի միջնորդությամբ։ Այդ դեպքում Զախարյանը կմիանա «Չելսիին» հաջորդ տարվա հունվարին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել