Armenian Info, [12.08.2022 3:54]
Ռուբոյի թուրքական քիմիան

Թուրքական «Hürriyet»-ը բավական հետաքրքիր մանրամասներ է հաղորդել Քըլըչ-Ռուբո շփումների ու հանդիպումների մասին՝ հայտնելով, օրինակ, որ բացի դեմ առ դեմ հանդիպումները, Քըլըչը Ռուբոյի հետ շուրջ 500 անգամ հեռախոսազրույց է ունեցել: Հոդվածի հեղինակը, հղում անելով թուրք բարձր պաշտոնյաներին, գրել է, որ հայ ու թուրք պաշտոնյաների «քիմիաները համապատասխանել են», ավելին՝ հայտնի ՀՀՇ-ականի զավակը, պարզվում է, Քըլըչին զանգահարելիս մշտապես նրան ողջունել է թուրքերենով:

Թուրքական պարբերականի հայտնած մանրամասները չափազանց խոսուն են ու, ըստ էության, ոչ միայն Ռուբինյան Ռուբոյի մասին են, այլև՝ ողջ ՔՊ-ական թիմի. ՔՊ-ականներից յուրաքանչյուրը թուրքերին ամեն օր թուրքերենով ողջույններ է հղում Հայաստանից՝ առաջ մղելով Էրդողանի օրակարգը, որի արտգործնախարարը, ի դեպ, իր վերջին անդրադարձում էլի խոսել էր Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցում Ադրբեջանի դիրքորոշման գերկարևորության մասին:

Ռուբոն, որ ուսանել է նաև Թուրքիայում ու, ըստ օդում կախված լուրերի, թուրքերի կողմից հավաքագրվել, պատահականության սկզբունքով չէ, որ ընտրվել է. նրա ու թուրքական օրգանիզմների քիմիաներն իսկապես միմյանց համընկնում են, նա ու թուրքերը միմյանց լեզու հասկանում են առաջին հերթին այն պարզ պատճառով, որ նրա ու թուրքերի տեսլականները Հայաստանի վերաբերյալ լիարժեքորեն համընկնում են. բոլորն երազում են Հայաստանի վիլայեթացման մասին՝ ամեն մեկն իր թաքուն հաշվարկով:

Հայաստանի պարագայում հաշվողը Գռզոն է…

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել