Shamshyan.com-ը գրում է.

Քննչական կոմիտեում քրեական վարույթ է նախաձեռնվել երեկ՝ հուլիսի 8-ին, Վազգեն Սարգսյան 26 հասցեում գործող «Էրեբունի» հյուրանոցային համալիրում տղամարդու դիակի հայտնաբերման փաստով։ Այս մասին հայտնում է Shamshyan.com–ը։ Երեկ ժամը 09։25-ի սահմաններում շտապօգնության «Կենտրոն» ենթակայանից ահազանգել են ոստիկանության կենտրոնական բաժին, որ կանչով մեկնել են նշված հյուրանոցային համալիր, որտեղ հայտնաբերել են տղամարդու դի։ Դեպքի վայր են ժամանել ոստիկանության կենտրոնական բաժնի օպերատիվ խումբն ու քննչական խումբը։ Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Գերմանիայի Դաշնային Հանրապետության քաղաքացի՝ 56-ամյա Թոմաս Ե-ն էր։ Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն, դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել