Armsport.am-ը գրում է.

Հռոմի «Ռոման» հայտարարել է ֆրանսիական «Լիլլի» թուրք պաշտպան Զեկի Չելիկի հետ պայմանագիր կնքելու մասին։ Ֆուտբոլիստի պայմանագիրը հռոմեական ակումբի հետ նախատեսված է մինչև 2027 թվականը։

Տրանսֆերը 7 մլն եվրո է արժեցել․

«Ինձ համար մեծ պատիվ է այսպիսի մեծ ակումբի կազմում խաղալը։ Ես մեծ ամբիացիաներ ունեմ, և ցանկանում եմ օգնել թիմին դառնալ ավելի հաջողակ»,- Չելիկի խոսքերն է փոխանցում ակումբի պաշտոնական կայքը։

Չելիկը «Լիլլում» 4 տարի է անցկացրել՝ թիմի կազմում դառնալով Ֆրանսիայի չեմպիոն։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել