Կարծիքներ եմ տեսնում երեկ Եվրոպական Միության կողմից Ուկրաինային տրամադրված ԵՄ անդամի հավակնորդ կարգավիճակի հետ կապված։
Ոմանք պնդում են, թե պատերազմն արժեր այս որոշմանը։
Դնելով մի կողմ բոլոր աշխարհաքաղաքական հարցերը՝ առաջարկում եմ մի պարզ վերլուծություն։
Մինչեւ պատերազմ նման կարգավիճակ ստանալու համար Ուկրաինային պետք էր ընդամենը արագացնել եւ արդյունավետ դարձնել լայնածավալ բարեփոխումների գործընթացը։
Երեկ կայացած որոշման ապագայի հետ կապված ԵՄ պաշտոնյաները բանաձեւել են Ուկրաինայի անելիքները հետեւյալ կերպ.
1. Կանգնեցնել պատերազմը։
2. Վերականգնել երկիրը։
3. Արագացնել եւ արդյունավետ դարձնել լայնածավալ բարեփոխումների գործընթացը։
Հիմա դատեք ինքներդ. պատերազմը հեշտացրե՞ց Ուկրաինայի եվրոպական երազանքի իրագործումը թե՞ բարդացրեց։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել