2022 թվականի հունիսի 2-ին Միկա մարզահամալիրում անցկացվեցին ASL INTER CUP 2022-ի 3-րդ և 1-ին տեղերի համար խաղերը։ TotoGaming-ը մրցանակային տեղեր զբաղեցնող թիմերի համար սահմանեց դրամական պարգևներ:  

ASL–ի հիմնադիր Նվեր Ստեփանյանի խոսքերով նպատակը ֆուտզալի մասսայականացնումն է. նմանատիպ առաջնությունները համախմբում են սպորտասերներին, մրցակցություն ձևավորում, և ամենակարևորը, ֆուտբոլ խաղալու հնարավորություն ստեղծում բոլոր ցանկացողների համար:  

TotoGamingը արդեն վաղուց է քայլեր ձեռնարկում Հայաստանում բոլոր ուղղություններով սպորտի զարգացման համար, և այս անգամ էլ միացավ ASL INTER CUP 2022-ին:  

Ընկերության սպորտ պրոդուկտի զարգացման մարքեթինգի մասնագետ Հակոբ Գրիգորյանը նշեց, որ TotoGaming–ը սատարում է ոչ միայն հաջողությունների հասած պրոֆեսիոնալներին, այլ նաև ուսանողներին՝ ինչպես դա եղավ տարվա սկզբում Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի հետ համագործակցության շրջանակներումև ոչ պրոֆեսիոնալ սպորտասերներին՝ ինչպես դա եղավ ASL INTER CUP 2022 լիգայի հետ:  

Հայ սպորտսմենները և սպորտասերները մշտապես գտնվում են TotoGaming–ի ուշադրության կենտրոնում, քանի որ ընկերությունը գիտակցում է, որ հաջողությունների հասնելու համար նրանց անհրաժեշտ են ուժեղ ուղեկիցներ և սպորտի հանդեպ նույնքան մեծ սեր տածող համախոհներ:   

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել