Հանրության լայն շերտերի կողմից «Դդում» մականունը ստացած Արայիկ Հարությունյանն այսօր՝ մի ցնդած միտք է արտահայտել, թե բա ընտրությանը չմասնակցած քաղաքացիները ընդունում են այդ ընտրության արդյունքները...
Փոխանցեք այս անգաղափարին, որ ընտրության մասնակցության ցածր ցուցանիշը՝ դա ուղիղ համեմատական է իշխանությունների հանդեպ ունեցած վստահությանը. Ընտրության չմասնակցած քաղաքացիները, բոյկոտել են ընտրությունները՝ չվստահելով ձեր կողմից կազմակերպված ընտրություններին, մտածում էին կկեղծեք և չսխալվեցին, կեղծեցիք:
Վստահեցնել 1՛313՛515 քաղաքացիներին, որ իրենք չմասնակցելով ընտրություննեւին՝ ընդունել են այդ ընտրության արդյունքները, առնվազն ծանր վիրավորանք է այդ քաղաքացիների նկատմամբ:
Հ.Գ. Վստահ եմ, հենց վաղը, վերը նշված քաղաքացիների գերակշիռ մեծամասնությունը՝ իրենց դիրքորոշումը կճպացնեն ձեր ճակատներին Ֆրանսիայի հրապարակում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել