Հայրենիքի նուիրեալ սիրելի ցուցարարներ, կարդացէք.
Երբ գնացիք փողոցներ փակելու, կարող է որ շատերդ վախեցաք ոստիկանների շատութիւնից ու բրտութիւնից։ Բայց դուք յիշեցէք Եսայի մարգարէի խօսքերը. «Դու մի՛ վախեցիր, քանզի ես քեզ հետ եմ, մի՛ խաբուիր, քանզի ես եմ քո Աստուածը, ես, որ զօրացրի քեզ, օգնեցի քեզ ու պահպանեցի քեզ իմ արդար աջով։ Ահա պիտի ամաչեն ու պատկառեն քո բոլոր հակառակորդները, չեղածի նման պիտի լինեն նրանք, եւ բոլոր քեզ ամբաստանողները պիտի կորչեն։ Եթէ փնտռես էլ, չես գտնելու այն մարդկանց, որոնք քո դէմ թշնամութիւն էին անում, քեզ հետ պատերազմողներն ի չիք պիտի դառնան»։ Եսայի 41։10-12
Կարող է որ շատերդ տխրեցիք նրանց արածներից։ Բայց դուք նորից յիշեցէք սաղմոսների տառերը. «Մի՛ նախանձիր չարամիտներին եւ ոչ էլ նրանց, ովքեր անօրէնութիւն են գործում, քանզի նրանք խոտի պէս իսկոյն կը չորանան, դալար խոտի պէս արագ կ՚անցնեն։ Յոյսդ դի՛ր Տիրոջ վրայ ու բարութի՛ւն գործիր, բնակուի՛ր երկրում եւ արածի՛ր նրա ընդարձակութեան մէջ։ խնդր՛ր Տիրոջը, եւ նա քեզ կը տայ սրտիդ ուզածները։» Սաղմոս 36։2-5
Շատ անգամ անկարող զգացիք փող ստացած ոստիկանների դէմ։ Թող նրանք փողին յենուեն, իսկ դուք Աստուծոյ եւ հայրենիքի սիրոյն յիշեցէք թէ դուք. « Ամէն ինչի կարող եմ նրա՛ շնորհիւ, ով ինձ զօրացրեց։» Փիլ. 4։13
Հպարտ, փորապաշտ, անմիտ, թուրքասէր ու խաբէպատիր ժողվուրդ կայ ձեզ հանդէպ. Թող լինեն։ Դուք ձեր պայքարի մէջ յիշեցէք Աստուծոյ խօսքը ու նրանով հզօրացէք. « Խոնա՛րհ եղէք Տիրոջ առաջ, եւ նա ձեզ կը բարձրացնի։» Յակ. 4։10
Ձեր ծրագիրները, ըստ ոմանց, յաջողութեան «չեն հասել ու չեն հասնելու»։ Քո գործերը յանձնի՛ր Տիրոջ ձեռքը, եւ քո մտադրութիւնները պիտի կատարուեն։» Առակ. 16։3
Իսկ թէ ո՞ւմ վստահել, համբարձեալ Տէրը մեզ ասել է. « Քիչ բանի մէջ հաւատարիմը շատի մէջ էլ հաւատարիմ է. իսկ քչի մէջ անիրաւը, շատի մէջ էլ անիրաւ է։ Արդ, եթէ անիրաւ մամոնայի մէջ հաւատարիմ չեղաք, ձեզ ո՞վ կը վստահի ճշմարիտը։ Եւ եթէ օտարինը եղող բանի մէջ հաւատարիմ չեղաք, ձերը ո՞վ կը տայ ձեզ։» Ղուկ. 16։10-11
.............
Յիշեցէք որ Աստուածաշնչի կենսատու խօսքերը ձեր բարոյական, մտաւոր, հոգեւոր ուժն են, որի դիմաց պիտի տապալին աթոռին փակած գողիաթները։
Եթէ նրանք «պողպատէ մանդատ» ունեն, դրանք պիտի վերածուին օդի մէջ ցնդած ոչնչութեան։
Եթէ նրանք մուրճ ունեն իրենց ձեռքին, դրանք պիտի վերածուեն աւազի։
Եթէ նրանք դիպուկահարներ ունեն ձեր դէմ, ապա նրանք անկարող պիտի լինեն ձեզ ոչնչացնելու։
Եթէ նրանք ոստիկանական զօրքեր ունեն որոնք մի պահ փողով պահում են դաւաճանի տունը ու որջը, դրանք ձեր կողմը պիտի անցնեն։
Եթէ անգրագէտ ու անհայրենիք, անդաստիարակ ժողովուրդ կայ որ փորապաշտ աչքերով ու փափաքում է միայն փոր լցնել, փող վաստակել, ԹՈՒՐՔԱԿԱՆ ապագայ ունենալ, նրանք իրենց աչքերով պիտի տեսնեն որ Աստուած թշնամի է փորապաշտութեան, փողապաշտութեան, մեռած ոգեղինութեան, ստին ու խաբկանքին։
Բայց դուք ընտիր ցեղ էք, թագաւորութիւն, քահանայութիւն, սուրբ ազգ, Աստծու սեփական ժողովուրդ, որպէսզի ձեր առաքինութիւնները նուիրէք նրան, ով խաւարից ձեզ կանչեց իր սքանչելի լոյսին։ Ա. Պետ. 2։9 .. Մի խմբակի հակազգային կամքը պէտք չէ կատարուի, ի վնաս մեր ազգին։ ԱՐՑԱԽԸ ՊԻՏԻ ՉԾԱԽՈՒԻ՛..։ Մի հայրենատուի կամքը պիտի չկատարուի՛ որովհետեւ դուք ահա ոտքի էք ու այս Հայրենիքի թոքերը շնչում են ձեր միջոցով։ Մի կապիտուլյանտի, թուրքասէրի, հայրենածախի կամքը պիտի չկատարուի, հայրենիքի փողոցները Շուշիում, Ստեփանակերտում, Սեւանում, Սիւնիքում ու Երեւանում թուրքերի անուններով կոչելու համար։ Մի հողատու, վախկոտ, ապազգային, հակակրօն, ստախօս ու անհայրենիք ստահակի հրամանները պէտք չէ կատարուեն երբ դրանք իրենց աջակցութիւնը ստանում են Էրդողանի ու Ալիեւի պէս արիւնարբու հրէշներից հայ մորթողներից, ու հայատեաց թուրք ամբոխից։
.............
Յոգնե՞լ էք… Թող ձեր ծալուած ծնկերը ուղղուեն.., թող ձեր յոգնած ձայները ուժ ստանան.., թող ձեր պարսատած ձեռքերը, ոտները, մարմինները նորից ամրակուռ ու հզօրացած ՈՏՔԻ կանգնեն., որովհետեւ ինչ որ անում էք, դա անում էք ձե՛ր Աստուծոյ, ձե՛ր երկրին, ձե՛ր հաւատքին, ձե՛ր անցեալին, ներկային ու մանաւանդ ապագային համար։ Ձեր պայքարով, դուք դա անում էք Եռաբլուրի, դաւաճանուած Արցախում ննջած երիտասարդ նահատակների հոգիներին համար, որոնք ձեր հետ են։
Ինչ բանի համար որ դուք պայքարում էք, դա դեռ չեն գիտակցում անբան ու անհոգ որոճացող նախրի նման թուրք հանդուրժող մարդիկ որոնք չգիտեն ինչ է թուրքի դանակը երեխայիդ վզին, չգիտեն ինչ է թուրքի հուրը տանդ սիւներին, չգիտեն ինչ է թուրքի լուծը հայի գլխին, պատմութիւն չունեն, անցեալ չունեն, յիշողութիւն չունեն, հող ու հայրենիք չունեն ու մանաւանդ պատի՛ւ չունեն։
Եթէ ԱՍՏՈՒԱԾ ՊԱՏՈՒԻՐԵՑ որ Իր Օրէնքը կապենք մեր մտքին ու սրտին, ԵՍ ԷԼ ՁԵ՛Զ պատուէր եմ տալիս, որ Հայրենիքի սէրը որպէս հուր ՎԱՌԷ՛Ք ձեր սրտերում, Հայրենիքի արդար պահանջը ԿԱՊԷ՛Ք ձեր ճակատներին որպէս ռազմի դրօշ, նրա բռնագրաւուած ու հայրենադաւ ուժերի կողմից տրուած հողերի վերադարձը ԴՐՈՇՄԷ՛Ք ձեր աչքերին, ականջներին, բերաններին ու սրտերին, ձեռքերին ու ոտքերին, որպէս դրոշմ հայրենատիրութեան։
Եւ իմացէք պահանջատէր այրեր ու կիներ, երիտասարդներ ու տարեցներ, առողջներ ու հաշմանդամ զինուորներ, որ ձեր կատարածը անարիւն պատերազմն է հայրենիքի մտքի, հոգու եւ ապագայի ազատութեան համար։ Ոչ ոք թող չասի որ դուք հայրենիքի համար չպատերազմեցիք ու չկռուեցիք։ Ձեր պայքարը իր արդիւնքները պիտի տայ ու պիտի տեսնէք թէ ինչպէս Աստուած ձեր փոքր թուի դիմաց հսկայական յաղթանակ պիտի տայ մեր ազգին ձեր ջանքերով.
Հայրենիքի նուիրեալ սիրելի ցուցարարներ, ՀԱՄԲԱՐՁԱՒ ՏԷՐՆ ՄԵՐ, ու ՀԱՅՐԸ ձեր մէջ դնելու է ՍՈՒՐԲ ՀՈԳՈՒ անսպառ ուժը, եւ յաղթանակի սերմերը։
Աստուած ձեզ պահապան ու մենք ի հեռաստանէ ձեզ սրտակից եւ աղօթակից, եւ ցաւալից, որ մարմնով ձեր կողքին չեմ։
Տ. Սերոբ քհնյ.
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել