Tert.am-ը գրում է.
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կայքում հրապարակված է Գայանե Եղիազարյանի կենսագրությունը, որը Անուշ Բեղլոյանի՝ մանդատից հրաժարվելուց հետո, ստանալու է իշխող խմբակցության պատգամավորի մանդատ։
Կենսագրության մեջ նշված չէ, թե որտեղ է սովորել Գայանե Եղիազարյանը։ Tert.am-ը նրան հարցրեց, թե արդյոք, ըստ հրապարակած տվյալների, նա բարձրագույն կրթություն չի ստացել։
«Այո, ճիշտ է, իմ կենսագրությունը տեղադրված է ԿԸՀ համապատասխան բաժնում։ Իսկ դա ինձ ամենևին չի խոչնդոտել ծառայելու մեր հանրությանը թե՜ որպես ավագանու անդամ, չի խոչնդոտելու առավել ևս որպես ԱԺ պատգամավոր ծառայելու և գործելու ի շահ մեր պետության և քաղաքացիների»,–պատասխանեց Գայանե Եղիազարյանը։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել