Իրանի Իսլամական Հանրապետության Խորհրդարանի փոխնախագահ Ալի Նիքզադը, Բաքվում մասնակցելով Տնտեսական Համագործակցության խորհրդարանական վեհաժողովին, հրաժարվել է պատվիրակության հետ մեկնել ժամանակավորապես ադրբեջանական օկուպացիայի տակ գտնվող Շուշի։
Մինչ այդ էլ՝ ըստ նախնական պայմանավորվածության Բաքու էր մեկնելու ԻԻՀ Խորհրդարանի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը։ Սակայն վերջին պահին որոշումը փոխվել է։
Միևնույն ժամանակ, գրեթե զուգահեռաբար, ԻԻՀ Արևելյան Ատրպատական նահանգում կրկին ակտիվացել են պանթյուրքիստական, որոշ խմբակներ, որոնք ցույցեր են կազմակերպել և պահանջել անջատողական հայացքների համար բանտարկված Աբբաս Լիսանիին։
Հատկանշական է, որ այս ամենը տեղի է ունենում Իրան-Թուրքիա որոշակի լարվածության ֆոնին, որն առաջացել է Անկարայի վարած հիդրոպոլիտիկի արդյունքում, ինչպես նաև սոցիալական հիմքով բողոքի ակցիաների համատեքստում։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել