Tert.am-ը գրում է.

Այն, ինչ խոսում են, դրա համար պատասխան են տալու. թող մի հատ նայեն իրենց անցյալին, տեսնեն իրենց ներկան ու մտածեն ապագայի մասին. ընդ որում խոսքը վերաբերում է ՔՊ-ական մի քանի պատգամավորների, իսկ մնացածը ազատ տեղ ունեն նահանջելու, պատասխանատվություն չկրելու, այդ հնարավորությունը իրենց լիարժեք տրված է։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ընդդիմադիր  փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը՝ անդրադառնալով ՔՊ պատգամավորներին, ովքեր այսօր ԱԺ–ում խոսել էին, որ ընդդիմադիրները պաշտպանում են իրենց ունեցվածքը։

Անդրադառնալով ՀՅԴ–ական 11 կալանավորներին, ասաց, որ նրանք հայրենիքի համար են պատրաստ եղել կյանքը զոհել, ուր մնաց թե կլալանքից վախենան․«Չի ստացվելու վախեցնել կամ մեկուսացնել, մենք այնքան շատ ենք, որ որ մեկին վախեցնեն»։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել