Panorama.am-ը գրում է․

«Ավտոերթն իրենից ներկայացնում է հավաքների ազատության սահմանադրական իրավունքի իրացման ձևերից մեկը։ Այսինքն, այն բացառապես օրինական է ու իրավաչափ»,-Ֆրանսիայի հրապարակում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր, մասնագիտությամբ իրավաբան Արամ Վարդևանյանը՝ անդրադառնալով «Դիմադրության» շարժման այսօրվա ավտոերթի մասնակիցների նկատմամբ ոստիկանության գործողություններին։

Նա ընդգծեց, որ ավտոերթին ոստիկանական միջամտություն տեղի ունենալ չի կարող, առավել ևս կարմիր ու այլ գույների բերետավորների բիրտ միջամտություն։

«Բայց ի՞նչ տեսանք։ Տեսանք  ճիշտ հակառակը։ Եթե Հայաստանը լիներ ժողովրդավարական արժեքների ջատագով երկիր, ապա չէինք կարող տեսնել այն ամենը, ինչ տեղի ունեցավ»,-հայտարարեց Վարդևանյանը։

Նա  մի քանի օրինակներ բերեց, վարորդն իր մեքենայի մեջ նստած որևէ գործողությունը չի կատարում, միայն հեռախոսով նկարելու համար նրան ուժով բերման են ենթարկում։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել