168.am-ը գրում է.

Վահան Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Սերժ Սարգսյանը ինչպես Շուշին թուրքից ազատագրեց, այնպես էլ հային է թավշյա խմբակից ազատագրելու, չկասկածեք

1992թ այս օրը` մայիսի 8-ին Շուշին ազատագրելու պլանը հաստատող Սերժ Սարգսյանը չէր կարող գուշակել,որ 30 տարի անց ստիպված է լինելու իր սեփական ժողովրդի մի զգալի մասին բացատրելու ինչ է Արցախը և ինչու չի կարելի այն ծախել: 30 տարի անց Արցախի հերոս Սերժ Սարգսյանը չէր կարող պատկերացնել, որ հետապնդվելու է նրա համար, որ չի ծախել Արցախը, որ չի հանձնել հողերը և մինչև վերջ պայքարել է անկախ Արցախ ունենալու համար:

1992թ այս հերոսական օրը Սերժ Սարգսյանը մեր պատմության ընթացքը փոխողներից մեկն էր երբ ազատագրվեց Շուշին իսկ այսօր 2022թ նա կրկին մեր պատմության ընթացքը փոխողներից է և փորձում է կրկին փրկել Արցախը:

Լեգենդար մարդիկ պատմության մեջ շատ չեն լինում,սակայն վստահ կարող եմ ասել Սերժ Սարգսյանը իրոք լեգենդար պետական և ռազմական գործիչ է, ով պատմության մեջ մնալու է, ոչ միայն 2008-2018թթ ՀՀ նախագահ լինելու փաստով այլ Արցախը ազատագրելու և շենացնելու, հողերը պահելու և վստահ եմ հայ ժողովրդին թավշյա չարիքից ազատագրելու պատմական առաքելությունով»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել