Armenpress.am-ը գրում է.

Հունաստան բոլոր ժամանողներից այլևս չի պահանջվում ցուցադրել COVID-19 դեմ պատվաստման, ապաքինման վավեր վկայական կամ վարակի բացասական թեստի արդյունք։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարություն է տարածել Հունաստանում Հայաստանի դեսպանության ֆեյսբուքի պաշտոնական կայքէջը։

«2022 թվականի  մայիսի 1֊ից սկսած, և որքան դա թույլ  կտան համաճարակաբանական տվյալները, Հունաստան բոլոր ժամանողներից, անկախ նրանց քաղաքացիության երկրից, այլևս չի պահանջվում ներկայացնել պատվաստման կամ COVID-19-ից ապաքինման վավեր վկայական, կամ  SARS-CoV-2 վարակի բացասական թեստի արդյունքները (PCR կամ արագ հակագենային թեստի տարբերակով)»,- ասված է գրառման մեջ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել