Hraparak.am-ը գրում է.

Քիչ առաջ Ֆրանսիայի հրապարակում իր թիմակիցների հետ շրջում էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Hraparak.am-ը հարցրեց նրան` ի՞նչ կանխատեսում ունի, ինչպե՞ս կավարտվի այս ամենը:

«Լավ ա լինելու»,-ասաց երկրորդ նախագահը:



Մեր մյուս հարցին` ժողովրդի ոգևորությունը տեսնո՞ւմ է, Քոչարյանը հարցին հարցով պատասխանեց. «Դուք չե՞ք տեսել»:

Ասացինք` տեսնում ենք, բայց մասամբ, ինչին ի պատասխան` Քոչարյանն արձագանքեց, որ ինքը ամբողջությամբ է տեսնում այդ ոգևորությունը: 

Մեր այն դիտարկմանը, թե այս անգամ կարծես թե ընդդիմության վերջին շանսն է, Քոչարյանն ասաց. «Վերջին շանս չկա»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել