Ամեն անգամ փորձում եմ չխոսել,սակայն չի ստացվում։ Հիմա խոսքս ուղղում եմ բոլոր նրանց ով չգիտի, չի ուզում իմանալ, կամ գիտի սակայն միեւնույն է խոսում է Զինվորի հիմնադրամի կամ նույն 1000+ ի փոխանցած գումարներից։ Եվ առավել ևս իրավունք է վերապահում իրեն զոհվածի ծնողին "ծախված" կոչել։ Ուրեմն իմացեք, այ տգետներ....
Հիմնադրամը ստեղծվել է 2017 թվականին և 2017 թվականի հունվարի 1-ից հիմնադրամը հատուցումներ է տրամադրում յուրաքանչյուր զոհված զինծառայողի ընտանիքին, ինչպես նաև մարտական գործողությունների ընթացքում վիրավորված զինծառայողներին։ Եվ հիշեցնեմ նաև որ գումարների մեծ մասը գոյանում է իմ և ինձ նմանների նաեւ ձեր աշխատավարձից։
Իմացեք, հիշեք և չփորձեք մեղադրել որևէ մեկին այս իշխանություններից փող վերցնելու և իր զավակի արյունը վաճառելու մեջ։
Իմ որդու արյունը չի վաճառվում։ Յուրաքանչյուր մեղավոր պատասխան է տալու ամեն թափված արյան կաթիլի համար։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել