Hraparak.am-ը գրում է.

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեյսնաը այսօր Hraparak.am-ի հետ զրույցում խոսել է իր անկուսակցական լինելու մասին, և նշել, որ եթե երբևէ   կուսակցական չի եղել, բայց, իհարկե, մշտապես դիտարկում է կուսակցական լինելու հարցը  և երբ  որոշումս կայացնի, կդիմի այդ կուսակցությանն անդամագրվելու․«Հենց համահունչ են, դրա համար էլ, անդամագրվելու պարագայում, կդիտարկեմ հենց առաջինը ՔՊ-ն»։

Բայց,2021–ի խորհրդարանական ընտրություններում Անահիտ Ավանեսյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ցուցակում էր, և հեևաբար պատգամավորի թեկնածուի համար պահանջվող փաստաթղթեր է ներկայարցել Կենտրոնական ընտրական հանձնաժողով։

Հանձնաժողովի կայքում հրապարակված պաշտոնական տվյալների համաձայն՝ Անահիտ Ավանեսյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է։ Անվան գծանշումը ԿԸՀ կայքում միայն նշանակում է, որ նա ԿԸՀ որոշմամբ հրաժարվել է մանդատից, պատճառը Կառավարության կազմում ընդգրկվելն էր։ Այլ թեկնածուներ, որոնք կուսակցական չեն, կամ այլ կուսակցության անդամ են, նույն աղյուսակում հենց այդպես էլ նշված է։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել