Ոնց հասկանում եմ, բանակի բարեփոխումների մասին էսքան որ խոսում էին, հետո պարզվում էր, որ ՊՆ ղեկավարի դուրը չի եկել եւ հանձնարարել է , որ փոփոխեն ինչ-որ կետեր, ու մինչեւ հիմա էլ տեղեկատվություն չկա, թե ի՞նչ է փոխվել, եւ ե՞րբ պատրաստ կլնի վերջնական հայեցակարգը ,արվում էր նրա համար որպեսզի հասկանան, հիմա մեզ բանակ պե՞տք է, թե՞ սահմանապահ զորքերով յոլա կգնանք։
Ես չգիտեմ թե կոնկրետ ի՞նչ գործողություններ է մշակվել կամ մշակվելու այս իշխանություններից ազատվելու համար,սակայն հստակ կարող եմ ասել, որ թշնամին ամեն բան անելու է , որպեսզի բանակի վերաբերյալ նման մոտեցումներ ունեցող իշխանությունը հնարավորինս երկար մնա իշխանության ղեկին, քանի որ դժվար է պատկերացնել մեկ այլ մարդու, որը այսքան անտեղյակ կարող է լինել բանակից եւ ընդհանրապես անվտանգային համակարգից։
Կրկնում եմ, ամեն բան անելու է, սկսած սահմանային լոկալ սադրանքներից, վերջացրած մեդիա եւ ինչու չէ նաեւ ուղղակի եւ անուղղակի ֆինանսական աջակցությունից։
Գործողություններ պլանավորելուց առաջ այս ամենը պետք է հաշվի առնել։
Հ.Գ
Ի դեպ, օրեր առաջ 5 ահազանգ էր ստացվել տարբեր մարդաշատ վայրերում ռումբի տեղադրման մասին, նորություն կա ՞, պարզվել է ովքե՞ր են , ի՞նչ նպատակ են ունեցել եւ այլն։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել