Armsport.am-https://armsport.am/352275/ը գրում է.

ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն բարձր է գնահատել Լիոնել Մեսսիին, ում հետ միասին խաղում է ՊՍԺ-ում:

«Մեսսին կարող է ավելի լավը դարձնել իմ խաղը, քանի որ նա յուրահատուկ խաղացող է։ Նրա կողքին խաղալու հնարավորությունն ինձ համար պատիվ է»,- ասել է ֆրանսիացի հարձակվողը ESPN-ին տված հարցազրույցում:

Այս մրցաշրջանում Մբապեն բոլոր մրցաշարերում ՊՍԺ-ի կազմում անցկացրած 39 խաղում դարձել է 31 գոլի և 18 գոլային փոխանցման հեղինակ։ Մեսսին ակումբի կազմում անցկացրած 28 խաղում դարձել է 8 գոլի և 13 գոլային փոխանցման հեղինակ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել