Թույլ տվեք գուշակել՝ «ընդդիմության» հաջորդ հուժկու հանրահավաքը տեղի կունենա, եթե Փաշինյանը Պուտինի հետ հանդիպմանը նորից պնդի, որ ռուս խաղաղապահների կեցվածքն Արցախում պետք է քննության արժանանա: Ու եթե Մոսկվան, ԵԱՀԿ ՄԽ կազմից դուրս մնալուն ի պատասխան, Ֆրանսիայի հրապարակում դրոշ տնկեց ու թեման տաք պահելու համար էդ դրոշի վրա քսի տվեց իր` հատուկ նշանակության «արևմտամետ» տեռորիստներին, ապա էս դեպքում, մեր սուտինյորի իմիջին հարվածը մեղմելու համար, մեր «ընդդիմադիրները» ստիպված կլինեն Ռուսաստանի հրապարակում կալինկա-մալինկա պարել, մեջներից ամենափռչոտները արջի դեր կստանձնեն ու, բղավելով, որ թուրքն իրենց թշնամին է, բալալայկա կնվագեն, իսկ ֆեյսբուքում Ժիրինովսկի ցիտելու ֆլեշմոբ կսկսվի: Սեդրակիչին լավ նայեք` էս անգամ էլ հեծանիվից չընկնի...
Դե Ազատիչն էլ, ինչպես միշտ, մի քանի սուր բիզ է կոխելու իր բոլոր «կողմնակիցների» քամագը: Ու ճիշտ էլ կանի, մեր «Սերպիկո» ապին...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել