Պայմանավորվածություն ձեռք բերվեց մինչև ապրիլի վերջ ձևավորել համատեղ սահմանային հանձնաժողով (Joint Border Commission)։ Ի դեպ, համատեղ հանձնաժողովի ձևավորումը դեռ նախորդ տարվա աշնանը Սոչիում կայացած հանդիպմամբ էր նախատեսվում, ընդ որում՝ ժամկետներ ֆիքսելով մինչև 2021-ի վերջ։
Ուշագրավ հանգամանք՝ ձևավորվելիք հանձնաժողովի մանդատում կլինեն 1․ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հարցերը, 2․ սահմանագծի երկայնքով և մերձակայքում կայուն անվտանգության իրադրության ապահովմանն առնչվող հարցերը,
Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներն իրենց ԱԳ նախարարներին հանձնարարեցին մեկնարկել երկու երկրների միջև խաղաղության բանակցությունների նախապատրաստական աշխատանքները,
Շառլ Միշելն ընդգծեց՝ արագ խաղաղության համաձայնագիր կնքելու ցանկություն ունեն և՛ Փաշինյանը, և՛ Ալիևը,
Հատուկ անդրադարձ եղավ այս հանդիպմանը նախորդած Արմեն Գրիգորյան-Հաջիև հանդիպմանը՝ կարևորելով այս ձևաչափի շարունակականությունը,
Զուգահեռաբար՝ ոչ մի խոսք գերիների մասին։ Շառլ Միշելն ընդգծեց կալանավորված անձանց ազատ արձակման կարևորությունը (release of remaining detainees)՝ նույն հարթության մեջ դիտարկվելով անհետ կորածների խնդրի լուծման հետ (վերջին զարգացումները թույլ են տալիս եզրակացնել, որ խոսքն արցախյան առաջին պատերազմի ընթացքում ադրբեջանցի անհետ կորածների մասին է)
Ոչ մի խոսք Արցախի մասին, որևէ ձևով Արցախ անունն անգամ չհիշատակվեց
Ոչ մի խոսք ԵԱՀԿ ՄԽ ձևաչափի մասին, որն էլ հերթական անգամ փաստում է, որ, ինչպես և կանխատեսում էինք, արցախյան հարցի կարգավորումը ԵԱՀԿ ՄԽ շրջանակներից դուրս հանելու գործընթաց է տեղի ունենում, որն ամբողջովին սպասարկում է ադրբեջանական շահն ու լուրջ մարտահրավեր է հայկական կողմերի համար։
Իսկ բրյուսելյան հանդիպմանն ընդհանրապես ու քննարկված կետերին՝ մասնավորապես, դեռ ավելի մանրամասն կանդրադառնանք։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել