Armday.am-ը գրում է.
Հայրենակիցնե՛ր,
Հայաստանի և Արցախի անվտանգությունը մեր թիվ մեկ խնդիրն է. Թիվ մեկ խնդիրը։
Քառօրյա պատերազմից անցել է 6 տարի: Հայկական կողմի համար 2016 թվականի ապրիլյան պատերազմը հաղթանակ էր՝ մեր բոլորիս հաղթանակը:
2016 թվականի ապրիլի 2-ին վաղ առավոտից քաջ սյունեցիներից բաղկացած մեր ջոկատը արդեն պատրաստ էր առաջնագիծ մեկնելու և ժամեր անց մենք արդեն կատարում էինք մեր առջև դրված մարտական խնդիրները:
Երբ լայնամաշտաբ ագրեսիայի արդյունքում ադրբեջանը հսկայական կորուստներ կրեց ոչ միայն ռազմաճակատում, այլև դիվանագիտական ասպարեզում և հասկացավ, որ ի զորու չէ շարունակել իր իսկ կազմակերպած հարձակումը, նա Ռուսաստանի դաշնությանը դիմեց խնդրանքով՝ այն է զինադադար:
Ապացուցվեց, որ Ադրբեջանն ի վիճակի չէ խնդիրը լուծել ռազմական ճանապարհով:
Թող ոչ ոք չկասկածի․ մենք ժողովուրդ ենք, ում արժանապատվությունը առուծախի առարկա չէ: Աշխարհում հատուկենտ ժողովուրդներ կան, որ գիտեն խաղաղության գինն այնպես, ինչպես մենք:
Պատերազմը չի ավարտվել քանի դեռ թշնամին մեր երկրի ներսում է: Մենք դեռ անելիք ունենք ու նոր հաղթանակներն առջևում են:
Հավերժ փառք ու խոնարհում հայրենիքին կյանք տված մեր բոլոր հերոսներին․․․
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել