Խաչատուր Սուքիասյանի՝ թուրքերի հետ եղբայրանալու մասին երեկվա հայտարարությունը դարձավ բուռն քննարկումների առարկա: Իհարկե՝ առավելապես տարբեր աստիճանի ծանրության վիրավորանքները գերակշռող էին այդ քննարկումներում և դա հասկանալի է, սակայն ես ցանիանում եմ սևեռել ձեր ուշադրությունը որոշ մի շարք նրբերանգների ու խորքային դետալների վրա:

Նախ, որտեղի՞ց է գալիս Գռզոն: Նա ուղն ու ծուծով, էպիկրիզով, մտայնությամբ ու գենետիկայով վայրի 90ականների «զավակն» է: Նա առաջին էտալոնային օլիգարխն էր մեր երկրում, նա առաջիններից էր, ով պետական բյուջեի միջոցները յուրացնում էր պետական գնումներին մոնոպոլ մասնակցությամբ, նա առաջիններից էր, որ պետական գույք սեփականաշնորհում էր գրոշներով: Մի խոսքով՝ նա առաջին թալանչիներից էր ու թալանչիներից խոշորագույններից էր: Սակայն, որ ավելի կարևոր է, նա ԼՏՊ կետած հասարակության ու մարդու մոդելի արգասիքն ու մարմնավորումն էր ու ես կպնդեմ, որ այսօր էլ է: Իսկ ի՞նչ էր ասում ԼՏՊ-ն: Ասում էր՝ Սերգո ջան, քանի Արցախի հարցը կա, դու լավ չես ապրելու: Եվ ո՞վ կարող էր այս նարրատիվն ավելի ուղղակի ընդունել ու հավատալ դրան, եթե ոչ ԼՏՊի կերտած ամենաթոթոլ Սերգոն: Հենց դա էնրա գենը, հեց դա է նրա միտքը, հենց դա է նրա պարտականությունը: Սերգոն պատեհապաշտ է, Սերգոն թուրքի հետ քիրվայություն է ուզում անել հիմա ու հիմա դրան խանգարող գործոնն էլ չկա. 80%ը թուրք եղբայրների մոտ է, 20%՝ ռուս (ժամանակավոր):

Իսկ որտեղ է Գռզոն հիմա՞: Գռզոն էլի մոր փորն է ընկել, ինչպես ասվում է ժողովրդական խոսքում: Նա իշխանության մեջ է, նա հենց իշխանությունն է, նա օգտվում է պետական ու իշխանական լծակներից, նա վայելում է Նիկոլի հովանավորչությունը: Էս համատեքստում հետաքրքիր է վերհիշել, որ արդեն ամիսներ շարունակ պարբերաբար արծարծվում են խոսակցություններ, որ Գռզոն աչք ունի բիզնեսների ընդլայնում անելու վրա՝ ադրբեջանական Սոկարի հետ համագործակցության միջոցով: Ասել է, թե ուզում է դառնա ադրբեջանական նավթամթերքի էքսկլյուզիվ մատակարարը Հայաստանում, իսկ դա միլիոնավոր ու տասնյակ միլիոնավոր դոլարների հավելյալ եկամուտ է նշանակում: Քիրվայություն Level God, էլ ինչի՞ մասին կարող է երազել Սերգոն:

Մարդու մոտ կարող է միանգամայն ռացիոնալ հարց առաջանա.լավ, բա մեր Գռզո-Սերգոն ինքնապահպանության բնազդ իսպառ չունի՞: Փողը՝ փողով, բայց միթե՞ չի գիտակցում, որ թուրք «եղբայրները» կարող են վնասել իրեն ու իր հարազատներին: Անգամ եթե ինքն ու իր հարազատները հիմա ոչ Փառուխում են, ոչ էլ Քարագլխում: Ես էլ կպատասխանեմ ձեզ, որ ունի ու շատերիցդ շատ ավելի շատ, դրա համար դեռ անցած շաբաթ իր ողջ նաֆարին երկրից հանել է... բոլոր-բոլորին:

Նենց որ, մի արչքով մի նայեք Սերգոյին: Սերգոն անհայրենիք է, Սերգոն ստամոքսապաշտ է, բայց Սերգոն նաև բիճ է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել