Irakanum.am-ը գրում է.

Վերջին օրերին Ադրբեջանի կողմից Արցախում սանձազերծված ռազմական գործողությունների հետևանքով հայկական կողմն ունի երեք զոհ և 14 վիրավոր։ Ադրբեջանի զինված ուժերը,  ներխուժելով Արցախ, գրավել էին Փառուխ գյուղն ու հարակից դիրքերը, կրակ էին  բացել ՊԲ ստորաբաժանումների վրա, կիրառել նաև հարվածային ԱԹՍ։ 

Irakanum.am-ին հայտնի դարձավ, որ հայկական կողմին այդ ժամանակահատվածում հաջողվել է չեզոքացնել թշնամու ԱԹՍ։ Մեր տրամադրության տակ են հայտնվել չեզոքացված  ԱԹՍ-ի լուսանկարները, որոնք ներկայացնում ենք ստորևէ։

Նշենք, որ պաշտոնական տեղեկատվությունը այս ամենը մինչ օրս չի ներկայացրել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել