Թշնամին կարևորագույն ռազմավարական նշանակություն ունեցող բարձունքի նկատմամբ վերահսկողություն ունի։ Եթե սա լիներ ռազմական գործողությունների միջոցով, ինչ որ տեղ ընկալելի կլիներ, բայց այն տեղի է ունեցել․․․
Նախ ռուս խաղաղապահների միջնորդությամբ և վստահությամբ Փարուխ գյուղի դիրքերը հանել են տվել, իբրև թե հայելային տարբերակով դիրքերի դուրս բերում է տեղի ունենում և շրջանի ապառազմականացում, մինչդեռ․․․ Մինչդեռ դիրքերի հանումից հետո, թշնшմին զինված , քայլելով մտել է գյուղ, գյուղում մնացած մարդկանց զենքի սպառնալիքով պահանջել, որ լքեն գյուղը, այնուհետև շարժվել դեպի բարձունք։
2020թ․-ի նոյեմբերի 9-ի հայտարարությունը ստորագրել են Հայաստանը, Ռուսաստանը և Ադրբեջանը, այսինքն Արցախում բնակվողների անվտանգության երաշխիքի պատասխանատուն առնվազն երեք պետություն են։ Իսկ ավելի շատ անվտանգային պարտականություն ունի ՌԴ-ն, քանի որ այնտեղ տեղակայել է խաղաղապահ ուժեր, որոնց գործառույթի մեջ է մտնում հենց խաղաղ բնակչության անվտնագության ապահովումը։ Այն, ինչ տեղի է ունեցել այսօր, դա պետք է կարմիր գիծ լինի մեզ համար։ Այլևս Արցախում տեղակայաված խաղաղապահների հրամանատարությունը չի կարողանում իրականացնել իր առջև դրված խնդիրը՝ ապահովել խաղաղ բնակչության անվտանգությունը։ Քանի որ ստորագրող կողմերից մեկը հենց Հայաստանն է, ապա Հայաստանի իշխանությունը ուղիղ պետք է կապ հաստատի Կրեմլի հետ, ներկայացնի իրավիճակի հրատապությունը և պարզ ասի՝ կա՛մ մարդիկ պետք է կռվեն, և կռվով մեռնեն, կա՛մ պարզապես պետք է թողնեն ու դուրս գան իրենց Հայրենիքից։ Ռուսաստանին ուղիղ պետք է հարց տալ և ուղիղ պատասխան ակնկալել։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/kilkiahayastan/posts/1587625504950718
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել