Armsport.am-ը գրում է.
«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն հայտնվել է «Պորտուի» թիրախում, ըստ բազմաթիվ աղբյուրների:
Պորտուգալական ակումբը ամենահարուստը չէ եվրոպական առաջատարների շարքում, սակայն թիմը լավատես է աստղային վետերանի հետ պայմանագիր կնքելու հարցում, հայտնում է Football Insider-ը:
Ռոնալդուն իր կարիերան սկսել է Լիսաբոնի «Սպորտինգում»՝ «Պորտուի» գլխավոր մրցակիցներից մեկում։
Պորտուգալացին ընթացիկ մրցաշրջանում Պրեմիեր լիգայում 24 հանդիպում է անցկացրել «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում՝ դառնալով 12 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։
37-ամյա Ռոնալդուի տրանսֆերային արժեքը, ըստ Transfermarkt-ի, կազմում է 35 միլիոն եվրո։
Նյութի աղբյուր՝ https://armsport.am/347559/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել